Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հաստատել է Ուկրաինայի պաշտպանության ու անվտանգության ազգային խորհրդի որոշումը՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջությունը պահպանելու կապակցությամբ երկրի տարածքում հակաահաբեկչական գործողություն ծավալելու հետ: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է նախագահական կայքում:
Որոշման կայացմանը հետեւելն ու դրա համար պատասխանատվությունն ամբողջությամբ Ուկրաինայի պաշտպանության ու անվտանգության ազգային խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիի վրա է:




























