Ֆրանսիան պատրաստ է իր եվրոպացի գործընկերների հետ միասին «խիստ ու վերջնական» պատժամիջոցներ կիրառել կապված ուկրաինական ճգնաժամի հետ: Այդ մասին ապրիլի 14-ին հայտարարեկ է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ամերիկացի իր գործընկեր Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է « Reuters»-ը:
Երկու երկրների առաջնորդները կիսել են իրենց մտահոգություները կապված Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Դրա հետ մեկտեղ Ֆրանսուա Օլանդը հայտնել է Ֆրանսիայի պատրաստականության մասին իր եվրոպացի գործընկերների հետ վարել «խիստ ու վերջնական» պատժամիջոցների քաղաքականություն:




























