Նոր ամերիկյան ռազմանավ կուղարկվի Սեւ ծով այն բանից հետո, երբ «USS Donald Cook» էսմինեցը կլքի տարածաշրջանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, սեւծովյան «Կոնստանցա» նավահանգստում հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, հաղորդում է The Moscow Times-ը:

Ռումինիայի նախագահի խոսքով՝ «USS Donald Cook»-ը Սեւ ծով է ժամանել նախորդ շաբաթ՝ զորավարժությունների անցկացման եւ մարտական պարտաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: «Ֆրանսիական նավը նույնպես գտնվում է «Կոնստանցա» նավահանգստում՝ աջակցության նպատակով»,-ասել է Բասեսկուն:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս հրթիռային էսմինեցը ԱՄՆ գլխավորությամբ ռազմածովային վարժանքներ էր իրականացրել  Սեւ ծովում, Ռումինիայի եւ Բուլղարիայի հետ: