Ուկրաինայի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները Գերագույն Ռադայի նախագահի աշխատասենյակում կոնսուլտացիաների ժամանակ քննարկում են, մասնավորապես, ՆԳ նախարար Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը: Այս մասին հայտնել է «ՈՒԴԱՐ» խմբակցության պատգամավոր Վալերիա Կարպունցովան:

«Գերագույն Ռադայի նախագահի մոտ, ես կարծում եմ, որ այդ հարցը եւս բարձրացվել է»,-ասել է նա լրագրողներին:

«Քննարկվել է որոշ գործողությունների մասին հարցը, որոնք պրոֆեսիոնալ չեն, եւ որոնք ճշգրտումների կարիք են զգում»,-հավելել է նա, հաղորդում է 24tv.ua-ն:

Հարցին, թե ով կարող է փոխարինել Ավակովին ՆԳ նախարարի պաշտոնում, պատգամավորը պատասխանել է. «Ինչպես խորհրդարանի պատերից ներս, այնպես էլ այդ պատերից դուրս կան արժանի մասնագետներ, որոնք հեղինակություն ունեն իրավապահ մարմիններում»: