Սեպտեմբերին նշանակված հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Շոտլանդիայի անկախությունը կանդրադառնա Մեծ Բրիտանիայի ծովային պաշտպանունակության վրա: Նման գնահատական է տվել թագավորության ՌԾՈՒ-ի ղեկավար ծովակալ Ջորջ Զամբելասը:

Ըստ նրա՝  նման  արդյունքը կլինի այն բանի հետեւանքը, որ կայանները, ենթակառույցները եւ անձնակազմը կբաժանվեն երկու պետությունների միջեւ: Լոնդոնը «ի վերջո, կհարմարվի եւ կհաղթահարի դա», իսկ ահա Էդինբուրգի ինքնիշխանությունը «ավելի խոր ազդեցություն կունենա» խնդրի վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ծովակալն ընդգծել է, որ Շոտլանդիայի ինքնիշխանության ձեռքբերումը «հիմնովին կփոխի Միացյալ Թագավորությունում ծովային անվտանգությունը ցանկացածի համար»: Ըստ ՌԾՈՒ-ի հրամանատարի՝  «կթուլանա երկու երկրների անվտանգությունը»:

Ներկայումս Շոտլանդիայում տեղակայված են Մեծ Բրիտանիայի չորս ատոմային սուզանավեր՝ համալրված բալիստիկ հրթիռներով, 16 ռազմանավ եւ ոչ ատոմային սուզանավ, ինչպես նաեւ երկու դեսանտային ստորաբաժանում:

Եթե սեպտեմբերի 18-ին շոտլանդացիներն անկախություն ընտրեն, այն կհռչակվի 2016 թ. մարտի 24-ին: Մինչ այդ Էդինբուրգը եւ Լոնդոնը պետք է պայմանավորվեն Մեծ Բրիտանիան բաժանելու պայմանների մասին, որը ներկայումս ձեւավորված է ըստ Անգլիայի եւ Շոտլանդիայի միջեւ 1707թ. պայմանագրի: