Մալթայի խորհրդարանը հավանություն է տվել մի օրինագծի, որ նույնասեռ ամուսնությունների գրանցման եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման թույլտվություն է տալիս, հաղորդում են երկրի ԶԼՄ-ները:
«Սրանով Մալթան ավելի ազատական եւ առավել եվրոպական երկիր է դառնում»,-խորհրդարանի որոշումն այսպես է մեկնաբանել երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այս պահի դրությամբ նույնասեռ ամուսնությունները օրինականացված են արդեն աշխարհի 13 երկրներում: Դրանց թվում Նիդեռլանդները առաջին երկիրն էր, որ 2001թ. նույնասեռական զույգերին ավանդական միություններին հավասար իրավունքներ տրամադրեց:




























