Ղրղըզստանում կարող են պատիժ սահմանել «նույնասեռականների նկատմամբ դրական դիրքորոշման ձեւավորման» համար: Համապատասխան օրինագիծն արդեն ներկայացվել է երկրի խորհրդարան:
Փաստաթուղթն արգելում է «մարդկանց մոտ ոչ ավանդական սեռական կողմնորոշման ձեւավորմանն ուղղված, դրանց գրավչության, ինչպես նաեւ ավանդական եւ ոչ ավանդական հարաբերությունների սոցիալական համարժեքության վերաբերյալ խեղված պատկերացումներ պարունակող» տեղեկությունների տարածումը: Արգելքը տարածվում է ԶԼՄ-ների, ինչպես նաեւ «տեղեկատվական-հեռահաղորդակցային ցանցերի, այդ թվում` ինտերնետի վրա»,-տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղոդում է «Ռոսբալտ» գործակալությունը:
Օրինազանցների համար նախատեսվում է վարչական եւ քրեական պատասխանատվություն` տուգանքներ եւ մինչեւ վեց ամիս ժամկետով ազատազրկում:
Նշվում է, որ օրինագիծն ուղղված է «ղրղըզական հասարակության ավանդական ընտանեկան, մարդկային, բարոյական եւ պատմական արժեքների» պաշտպանությանը:




























