Դոնեցկի մարզում ռուս դիվերսիոն ահաբեկչական խմբավորումները եւ տեղի ծայրահեղականները գրավել են Ուկրաինայի Զինված ուժերին պատկանող մի քանի զրահատեխնիկա:
«Ապրիլի 16-ին Դոնեցկի մարզի Կրամոտորսկ քաղաք են մտել ԶՈՒ 6 դեսանտային ռազմական մեքենա, որոնք գործել են ըստ հակաահաբեկչական գործողության պլանի»,-հայտնել են ռազմական գերատեսչությունում, հաղորդում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն:
Քաղաքի կենտրոնում շարասյան ճանապարհը փակել են տեղի բնակիչները, «որոնց շարքում եղել են ռուս դիվերսիոն ահաբեկչական խմբեր»:
«Արդյունքում ծայրահեղականները գրավել են տեխնիկան, եւ շարասյունը ուղղվել է դեպի Սլավյանսկ: Ապրիլի 16-ի, ժամը 15.-ի դրությամբ, զրահատեխնիկան գտնվում է Սլավյանսկի կենտրոնում վարչակազմի շենքերից մեկի մոտ»,-խոստովանել են ՊՆ-ում:
Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ-ն հերքում էր ծայրահեղականների կողմից զրահատեխնիկայի գրավման մասին տեղեկությունները, իսկ պատգամավոր Սոբոլեւը հայտարարել էր, որ դեսանտային ռազմական մեքենաների վրա ռուսական դրոշ բարձրացնելը պարտիզանական հնարք էր, որպեսզի մուտք գործեն Սլավյանսկ:




























