UB40 խմբի` Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում կազմակերպած համերգի այցելուները չափազանց բարձր երաժշտության պատճառով կրծքի հատվածում եւ գլխի ցավերից են բողոքել, հաղոդում է THR գործակալությունը:

Ականատեսների վկայությամբ, ռեգգի-խմբի բաս-կիթառն այնքան բարձր կարգավորում է ունեցել, որ անգամ «սրտի աշխատանքին էր խանգարում»: Ավելի ուշ Աննա Վեբստեր անունով մի աղջիկ պատմել է, որ առաջին իսկ երգի կատարումից հետո եւս 30  այցելուների հետ միասին հեռացել է համերգից, քանի որ ականջից, բառիս բուն իմաստով, արյուն է հոսել, տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Խմբի ներկայացուցիչը ներողություն է խնդրել Աննայից` «երեկոն փչացնելու» համար: