Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ համաձայնել է գազի մատակարարումների հարցի շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ:

«Եվրամիությունը համաձայն է խորհրդակցություններ սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ՝ կապված գազի մատակարարումների եւ տարանցման անվտանգության հետ»,-ասված է նամակում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Պուտինը ապրիլի 10-ին ուղերձ է հղել 18 պետությունների ղեկավարների, որոնք ռուսական գազ են ստանում Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով:

Ապրիլի սկզբից Ռուսաստանը Ուկրաինայի համար գազի գինը բարձրացրել է գրեթե երկու անգամ՝ 268,5 դոլարից (հազար խմ-ի դիամց) հասցնելով 485 դոլարի: Կիեւում համարում են, որ գազի նոր գինը քաղաքական ճնշման գործիք է եւ բանակցություններ են վարում գազի «ռեվերսային մատակարարումների» շուրջ: