Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Զատկի տոների եւ Ժնեւում ձեռքբերված պայմանավորվածությունների հետ կապված դադարեցնում է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է, որքան կտեւի՝ կախված է նրանից, թե երբ մեր տարածքից կհեռանան ահաբեկիչները: Բայց  Զատկի տոների եւ Ժնեւում ձեռքբերված պայմանավորվածությունների հետ կապված այն ակտիվ փուլում չի լինի», - ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օստապենկոն: