Սրբազան կրակը,  որը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը, որի մասին դեռեւս Պետրոս առաքյալն էր ասել,  շաբաթ օրը վառվել է Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում՝  Երուսաղեմի Թեոֆիլ III պատրիարքի եւ տասնյակ հազարավոր ուխտավորների աղոթքների շնորհիվ։

Պատրիարք Թեոֆիլը կրակը փոխանցել է տաճարում հավաքվածներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Կրակը սրբազան է հավատացյալների համար, իսկ Զատկի նախօրեին հոգեւորականների եւ ուխտավորների աղոթքների շնորհիվ դրա հայտնությունը, չնայած պարբերականությանը, հրաշք են անվանում: