Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդակամցությունը ամբողջությամբ կփոփոխի եվրոպական անվտանգության կառուցվածքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հույս հայտնելով, որ երկրի քաղաքացիների դիրքորոշումը, որոնք դեմ են նման միությանը, կլսվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ եւ այդ երկրի ռազմաքաղաքական ապագան դեռեւս, մենք հույս ունենք, չի նախատեսի նման անդամակցություն: Որովհետեւ ՆԱՏՕ-ի եւս մեկ քայլ դեպի Ռուսաստանի սահմանները, կհանգեցնի ողջ եվրոպական անվտանգության կառուցվածքի փոփոխության: Դա լուրջ վտանգ կլինի մեզ համար:
ՆԱՏՕ-ն չի կարող դադարել լինել ռազմական կազմակերպություն: Ինքնաձիգով հնարավոր չէ գիրք գրել: Ռուսաստանը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել իր անվտանգության ապահովման համար: Բայց եկեք հույս ունենք, որ Ուկրաինայի արեւելքում ապրող մարդկանց ձայնը լսելի կլինի: Ով որ մեր եվրոպացի եւ անդրօվկիանոսյան գործընկերները կհասկանան, որ այդ ձայնը Մոսկվայի թելադրանքով չի հնչում»,-ասել է Պեսկովը:




























