Չինացի Չիու Սյանը նախկին գործատուին շեֆին 1130 հատ դեղին եւ սեւ գույնի բադի ճուտ է ուղարկել: Դա նախկին աշխատողի վրեժն էր. Սյանի խոսքով` Հուն Բինը աշխատանքի դիմաց իրեն չէր վճարել:
Բադիկներին նախկին ղեկավարի հասցեով ուղակելուց առաջ Սյանը կապվել էր թռչնաբուծությամբ զբաղվող ընկերության հետ, եւ խնդրել կենդանի բեռը տեղ հասցնել ստացողի հաշվին: Սակայն Բինը բադիկներն ստանալիս հրաժարվել էր վճարել դրանց դիմաց: Ոստիկանություն էին կանչել, որը դուրս էր եկել պատվիրատուի հետքի վրա, հայտնել է lenta.ru-ն` վկայակոչելով Metro-ն:
Ոստիկանների հետ զրույցի ժամանակ Սյանը վերջապես համաձայնել էր վճարել թռչուններին տեղ հասցնելու համար, որից հետո բադիկներին վերադարձրել էին թռչնաբուծարան: Թե ինչպես էր չինացու նախկին պետն արձագանքել իր աշխատողի այս արարքին, հայտնի չէ: Սյանն ասել է, որ կատարվածը թեկուզ ծայրահեղ, սակայն անհրաժեշտ քայլ էր:
Կվճարվի արդյոք տղամարդու փողը, հայտնի չէ:


























