Մեծ Բրիտանիայում կասկածի տակ են առել մատնահետքերի եզակիությունը: Նման հայտարարություն է արել Սքոթլանդ Յարդում մատնահետքերի հետ աշխատանքի առաջին ավտոմատացված համակարգի մշակող Մայք Սիլվերմանը:
Նրա խոսքով՝ հանցանքի վայրից մատնահետքեր վերցնելու տեխնոլոգիաները նախկինի պես կատարյալ չեն:
Ավելին, հաճախ հանցավայրերից վերցված մատնահետքերը բավական անհստակ են, որի հետեւանքով կարող են սխալանքներ լինել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
«Մատնահետքերը եզակի են, բայց միաժամանակ՝ նման: Առկա տեխնոլոգիաների ոչ կատարյալ լինելու պատճառով հաճախ սխալներ են լինում»,-ասել է Սիլվերմանը:
Նա պնդում է, որ կասկածյալին հստակ նույնականացնելու միակ ճշգրիտ մեթոդը ԹՆԹ թեստն է, որը պետք է օգտագործել մատնահետքեր վերցնելու փոխարեն:
Այդուհանդերձ, նման թեստերը տարբեր պատճառներով, բավական թանկ են զանգվածային կիրառման համար, որի պատճառով ոստիկանները ստիպված են աշխատել հին մեթոդով:


























