Սաուդյան Արաբիայի դատարաններից մեկը 2003թ. իրականացված մի շարք պայթյուններին վերաբերող գործի շրջանակում 5 մեղադրյալների նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացրել: Եւս 37 մեղադրյալներ երկրի մայրաքաղաք Էր-Րիադում տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունների կազմակերպմանը մասնակցելու համար երեքից հինգ տարվա ազատազրկման են ենթարկվել, տեղական ԶԼՄ-ներին վկայակոչելով տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշյալ պայթյուններից հետո երկրում «Ալ-Քաիդայի» ենթադրյալ գրոհայինների դեմ հսկայածավալ գործողությունների արշավ էր սկսվել:
Հետապնդվողներից շատերը փախուստի էին դիմել Եմենի ուղղությամբ, որտեղ, տեղի ուժերին միանալով, «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» կազմակերպությունն էին հիմնել: Միացյալ Նահանգները այն «Ալ-Քաիդայի» ամենաակտիվ թեւն է համարում:


























