Լուգանսկում ցուցարարները հայտարարել են Ուկրաինայի հարավ-արեւելքում միացյալ շտաբ ստեղծելու մասին, որը կհամակարգի այլ մարզերի շտաբերի աշխատանքները: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ համակարգոող կենտրոնը պետք է հիմնվի Դոնեցկում:

Լուգանսկում եւ շրջակա բնակավայրերում ժողովրդական հանդիպումներ են տեղի ունենում` բողոքողների կողմից մայիսի 11-ին կայանալիք հանրաքվեին ներկայացվող հարցերը որոշելու համար: Այդ հարցերի շարքում են դաշնային պետություն ստեղծելու, սուբյեկտի կարգավիճակի եւ ռուսերենի վերաբերյալ հարցերը:

Ապրիլի 21-ին Լուգանսկի ՈՒԱԾ-ի շենքի առաջ  ռուսամետ ակտիվիստները ծրագրում են զանգվածային ցույց անցկացնել: