Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ 110 քվեով` միաձայն հավանություն է տվել խտրականությունների դեմ օրինագծին, որ, երկրորդ ընթերցման ընթացքում, դեռ նոր փոփոխություններ կկրի:

Խտրականությունների դեմ օրենքի ընդունումը այն պահանջներից մեկն է, որ այս երկիրը պարտավորվել է իրականացնել` ԵՄ-ի հետ մուտքի ռեժիմի ազատականացման պլանի շրջանակում, ըստ որի եվրոպական տարածք ազատ կարճաժամկետ մուտքի հնարավորություն է նախատեսվում:

Իրավապահպան կազմակերպությունները քննադատության են ենթարկել կառավարության կողմից ներկայացված օրինագիծը` գտնելով, որ հակախտրական միջոցառումների իրականացման` փաստաթղթում արտացոլված մեխանիզմները արդյունավետ չեն:

Քննադատությունների տարափ է հնչել նաեւ որոշ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների եւ արմատական ուղղափառ խմբերի կողմից: Նրանք պահանջում են խտրականության պատճառների ցանկից հանել «սեռական կողմնորոշում» տերմինը: