Ամերիկյան գիտնականները կենդանիների անհետացման ներկայիս հաշվարկները չափազանց վատատեսական են համարում: Ըստ կանխատեսումների, բոլոր կենդանիների եւ բույսերի մոտ կեսը  պետք է անհետանան մինչեւ դարավերջ:

Ամերիկյան գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ այդ կանխատեսումը չի համապատասխանում իրականությամբ: Նրանց հաշվարկով, նույնիսկ ամենադաժան զարգացման դեպքում 2050-ին, ապա եւ 2100-ին կանհետանան միայն տեսակների 12-15 տոկոսը, ընդ որում 7 տոկոսը հազվագյուտ տեսակներ: Այդ մասին ասվում է Nature գիտական հանդեսում հրապարակված հոդվածում:

Գիտնականները պնդում են, որ կենդանատեսակների պահպանումն ամբողջությամբ կախված է մարդկանցից, սակայն չարժե չափազանց վավատես լինել կանխատեսումներում: