Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն ծրագրում է Ռուսաստանում խորտկարանների ցանց բացել: Այդ մասին նա հայտնել է ֆրանսիական Casemate հանդեսում տված հարցազրույցում՝ նվիրված «Վերադարձ Կովկաս.Ժերար Դեպարդյեն Ալեքսանդր Դյումայի հետքերով» վավերագրական ֆիլմին:
65-ամյա դերասանը, որն անցած տարի ռուսական քաղաքացիություն էր ստացել, մտադիր է ֆրաիսկան խոհարարական արվեստը ներմուծել Ռուսաստան: «Ես վաճառել եմ իր խորտկարանների ֆրանշիզը: Առաջինը կբացվի Սանկտ-Պետերբուրգում, ապա Մոսկվայում: Կարտահանեմ ֆրանսիական նոու-հաուն»,- ասել է Դեպարդյեն:
Նա նշել է, թե Ռուսաստանում անցկացնում է տարվա հինգ ամիսը, իսկ առաջիկա երկու ամիսներին կլինի Սանկտ-Պետերբուրգում, որտեղ շատ են հետաքրքրված խորտկարանների իր հայեցակարգով:




























