Զինված մարդկանց խումբը Կրամատորսկում ներխուժել է Ուկրաինայի ԱԾ շենք, անվտանգության ծառայության աշխատակիցների եւ դաշնայնացման կողմնակիցների միջեւ բանակցություններ են ընթանում:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ՈւԱԾ դարպասների մոտ նրանք բարձրացրել են այսպես կոչված Դոնեցկի ազգային հանրապետության դրոշը:
Հաղորդում են նաեւ, որ զինվորականա համազգեստով անձինք՝ զինված ինքնաձիգներով, նույն այդ քաղաքում գրավել են ոստիկանության քաղաքային բաժանմունքը: Բաժանմունքի պետ Վիտալի Կոլուպային տարել են անհայտ ուղղությամբ:
«Զինվորները, որոնք գրավել են ոստիկանության քաղաքային բաժանմունքը, պահանջում են իրենց հանձնել զենքը: Իրենց պահում են հանդուգն ու անքաղաքավարի»,- հաղորդում է «Կրամատորսկ.Info»-ն:
Ավելի վաղ դաշնայնացման կողմնակիցները պիկետավորել էին Ուկրաինայի ԱԾ շենքը, ոստիկանության շենքն ու օդանավակայանի ռազմական պաշտպանության շենքը՝ պահանջելով չմասնակցել ցուցարարների դեմ ուղղված ռազմական գործողություններին:


























