Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը առաջին անգամ եթերով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մի քանի մանկական լուսանկարներ է ցուցադրել:

Դրանցից երկուսում քառամյա Կիմ Չեն Ընը երկրի ռազմաօդային ուժերի համազգեստով է պատկերված, իսկ երրորդում ապագա առաջնորդը լայն ժպիտով օդանավի կառավարման ղեկի մոտ է նստած:

Սա առաջին դեպքն է, երբ հյուսիսկորեական հեռուստաընկերությունը երկրի գործող առաջնորդի մանկական լուսանկարներն է ցուցադրում: Մինչ այդ դրանք բացառապես միայն արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից են հրապարակվել: