Վաղը՝ ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ապրիլի 23-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ԼՀ ԱՊՆ պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԼՀ ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցի եւ պատվիրակությունների կազմով հանդիպման ավարտին տեղի կունենա մամուլի ասուլիս:
Այցը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր մինչեւ ժամը 09.15-ը:
Նույն օրը` ժամը 12.00-ին, ԼՀ ԱՊՆ պատվիրակության անդամները կացելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:




























