Ուկրաինացի ժողովրդին «խելքահան են արել քաղաքական գործիչները»: Նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բելառուս ժողովրդին եւ խորհրդարանին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ:

«Ժողովուրդը ելք չի տեսնում: Մի մասը գոչում է դաշնայնացման մասին, մյուսները՝ ասոցացման մասին, երրորդները՝ էլի ինչ-որ բանի մասին: Ժողովուրդը չի հասկանում, թե դա ինչ է: Տարբեր սադրիչներ նրան կանչում են բարիկադների մոտ, բոլոր կողմերից ճնշում են»,-ասել է Լուկաշենկոն:

«Մարդկանց պետք է մտածելու եւ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորություն տալ: Հենց դրա համար էլ անհրաժեշտ են նորմալ, ոչ բռնկուն, կոռուպցիայի մեջ չթաթախված, շքեղ առանձնատներ չկառուցած առաջնորդներ»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով՝ եթե անհապաղ չհագցվի հակամարտությունն Ուկրաինայում, բոլոր երկրներն իրենց վարձկաններին կուղարկեն այնտեղ:

«Եթե այնտեղ սկսեն կրակել երկու կամ երեք կողմերից, մենք այդ հակամարտությունը երբեք չենք կարողանա հանգցնել: Աշխարհում գոյություն ունեն միլիոնավոր վարձկաններ, եւ նրանք բոլորը կգան Ուկրաինա: Բոլոր հակամարտությունները կդադարեն եւ նրանք կգան Ռուսաստանի դեմ»,-հայտարարել է Լուկաշենկոն: