Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր նախարարներ է նշանակել:

Նախագահի հրամանագրով մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հասմիկ Պողոսյանը:

Մեկ այլ հրամանագրով Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել Կարեն Ճշմարիտյանը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Վահրամ Ավանեսյանին:

Իսկ Գագիկ Բեգլարյանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարար: