Ամերիկացի զինվորականները կժամանեն Լեհաստան, որտեղ կմասնակցեն Արեւելյան Եվրոպայի երկրների հետ համատեղ անցկացվելիք զորավարժություններին: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
Զորավարժություններին, որոնք կտեւեն մեկ ամիս, կմասնակցեն մոտ 600 զինվորականներ, հաղորդում է Associated Press-ը:
Զորավարժությունների առաջին փուլը կմեկնարկի ապրիլի 23-ին, Լեհաստանում: Հետագայում զորավարժություններ կանցկացվեն նաեւ Լատվիայում եւ Լիտվայում:
Այս զորավարժություններով ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի իր արեւելյան դաշնակիցներին հավաստիացնել, որ հավատարիմ է տարածաշրջանի պաշտպանությանը:


























