ԱՄՆ-ը շահագրգռված է Ուկրաինա վերադարձնել անօրինական դուրս բերված միջոցները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը, հաղորդում է «Լիգա-Նովոստին»: Այդ գումարները հայտնաբերելու համար անհրաժեշտ է համաշխարհային հանրության եւ բանկային համակարգի համատեղ աշխատանք, հավելել է նա: «Մենք պետք է գտնենք այդ գումարները, սառեցնենք հաշիվները, միջոցները վերադարձնենք ուկրաինական բանկային հաշիվների վրա մայիսի 25-ի ընտրություններից հետո»,- ընդգծել է Ռոսյը:

Հիշեցնենք, որ փետրվարին Միացյալ Նահանգենրը պատժամիջոցներ սահմանեցին Ուկրաինայի 20 խոշոր պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնց Վաշինգթոնը մեղավոր է համարում երկրում իրավիճակի սրման եւ մարդկանց իրավունքների խախտման մեջ:

Մարտի 6-ին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց ուկրաինական ղեկավարության նկատմամբ: ԵՄ ցուցակում 18 ուկրաինացիներ հայտնվեցին, այդ թվում նաեւ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Պատժամիջոցներ են սահմանել Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լիխտենշտեյնը, Կանադան, Լատվիան եւ Շվեյցարիան:

Ավելի ու ԵՄ-ն որոշեց սառեցնել եւս մի քանի ուկրաինացու հաշիվներ, ովքեր մասնակցել էին պետական ունեցվածքի յուրացմանը: Ցուցակում հայտնվեցին նախկին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Յուրի Իվանյուշչենկոն, Եկամուտների նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, վառելիքային էներգիայի նախարար Էդուարդ Ստավիցկին: