Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որն արգելում է անպարկեշտ արտահայտությունները երաժշտության մեջ, գրքերում, ֆիլմերում, նաեւ միջոցառումների ընթացքում:
Ըստ նախագծի, հայհոյանքների համար տուգանքը քաղաքացիների համար կազմում է 2-ից 2,5 հազար, պաշտոնյաների համար՝ 4-5 հազար, իրավաբանական անձանց համար՝ 40-50 հազար:
Օրինագծով նաեւ արգելվում է հայհոյախառն ստեղծագործությունների տարածումը:
Բացի այդ, առաջարկվում է արտոնագրել այն ֆիլմերը, որոնք անպարկեշտ արտահայտություններ են պարունակում:
Միեւնոյն ժամանակ, լրատվամիջոցների համար միջոցները մնում են առանց փոփոխության: Լրատվամիջոցներում հայհոյանքներն արգելող օրինագիծը Պետդումայի կողմից ընդունվել է 2013թ.:




























