Ռուսաստանի դիրքորոշումը մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային, այլեւ՝ ողջ քաղաքակիրթ աշխարհին: Ուկրաինան կդիմակայի այդ գործողություններին, պկաշտպանի իր մարդկանց, հարյուր հազարավոր ուկրաինացիներ պատրաստ են պաշտպանել իրենց պետությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը՝ ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Կարլ Լեւինի հետ հանդիպման ժամանակ, ՈՒՆԻԱՆ-ին հայտնել են BP-ի մամուլի ծառայությունում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եւ ԱՄՆ կողմից օգնության հնարավորությունը՝ ուղղված այդ երկրի կայունացմանը:

Տուրչինովը հայտարարել է, որ ՌԴ գործողություններն ամբողջությամբ խախտել են պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ժնեւում:

Մասնավորապես, նա հայտնել է ՈՒկրաինայի հայրենասերների սպանության փաստերի մասին, նշելով, որ դա հիմք է դարձել հակաահաբեկչական գործողությունների վերսկսման համար, որի նպատակը խաղաղ բնակչության պաշտպանությունն է:

Նա նկատել է, որ իրավիճակը բարդանում է, քանի որ հակաահաբեկչական գործողություններն անցկացվում են երկրի խիտ բնակեցված շրջաններում: Այդ համատեքստում Տուրչինովը նշել է, որ «գլխավոր խնդիրն է վնաս չպատճառել խաղաղ բնակչությանը»: