Չինաստանի Յունան նահանգի Տունհայ բնակավայրում դժբախտ դեպք է գրանցվել. 6 երեխաներ են խեղդվել՝ զբոսնելով հին նավակով: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Ականատեսների խոսքով՝ 7 երեխաներ զբոսանքի են ելել Ցիլուհու լճում, հին փայտե նավակով: Ինչ-որ պահի նահակն սկսել է սուզվել: Որողակական փրկարարական աշխատանքներին մասնակցում են ոստիկաններ, հրշեջներ ու տեղի բնակիչներ, հաղորդում է «Սինհուա»-ն:

Փրկարարներին հաջողվել է ափ հասցնել բոլոր դեռահասներին, բայց նրանցից կենդանի է մնացել միայն մեկը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ փետրվարին Չինաստանում 6 երեխաներ էին զոհվել, որոնք սահելիս են եղել սառած գետի վրայով: Սառույցը կոտրվել էր եւ 5-11 տարեկան երեխաները խեղդվել էին ջրում: