Հաագայի ՄՔԴ-ն Կիեւում զանգվածային ցույցերի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների փաստով նախաքննություն է սկսել, հայտնում է TCH.ua-ը:
ՄՔԴ-ի ներկայացուցիչները նախնական քննությամբ կփորձեն պարզել, թե արդյոք գործը հետագա քննության կարիք ունի: Հաագայի դատարանում պետք է ուսումնասիրեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ երկիրը լքելուց առաջ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները:
«ՄՔԴ-ի դատախազ Ֆատու Բենսուդան որոշել է Ուկրաինայի իրադարձությունների նախնական քննություն սկսել՝ պարզելու համար, թե հիմք կա արդյոք ամբողջական քննություն սկսելու», - ասվում է ՄՔԴ-ի մամուլի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան Հաագայի դատարանին խնդրել էր քննել Մայդանի արյունալի իրադարձությունները:




























