CNN հեռուստաընկերությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հիշեցրել է, որ 2008-ին նա խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց մինչ օրս չի կատարել խոստումը:
Հեռուստաընկերության տեսառեպորտաժում նշվում է, որ Օբաման խոսել է ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, նույնիսկ եթե դա դուր չգա ԱՄՆ դաշնակից Թուրքիային: Ռեպորտաժում բերվում են կադրեր Օբամայի ելույթից, որտեղ նա խոսում է ցեղասպանության ճանաչման մասին:
«Սակայն, այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, նախագահ Օբաման 6-րդ անգամ հրաժարվեց ասել այդ բառը, որը խոստացել էր ասել»,-հիշեցնում է լրագրողը:
Նա նաեւ նշում է, որ այդ տարի իր ելույթում Օբաման հայտարարել էր, որ իր տեսակետը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել: «2008-ին Օբաման Հայոց ցեղասպանությունն անվիճելի փաստ էր անվանել, բայց հիմա ստացվում է, որ այն բավական վիճելի է դարձել»,-ամփոփել է հեղինակը:











