Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, երաժշտական փառատոնի ժամանակ անսպասելի անջատվել են լույսները, հրմշտոց է սկսվել, որի հետեւանքով 14 մարդ է մահացել:
Միջադեպը տեղի է ունեցել Կիկվիտում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Կինշասայից 500 կմ հեռավորության վրա: Փառատոնի հենց առաջին գիշերը, որը նվիրված էր 40 տարի առաջ մահցած հայտնի կոնգոլեզյան ռումբա-երաժիշտ Կաստեր Էմենեյային, տեղի է ունեցել բլեքաութ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Reuters-ը:
Երբ մարդիկ փորձել են հեռանալ համերգից, հրմշտոց է սկսվել:
Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 14, վիրավորվել՝ 13 մարդ:
Իրավապահները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է հասնել 40-ի:


























