«Ռեգինա Ելենա» Միգազգային կազմակերպության պատասխանատու Ռոդոլֆո Արմենիոյի եւ Նեապոլի Հայ համայնքի պատասխանատու Գեւորգ Թովմասյանի եւ տեղաբնակ հայերի աջակցությամբ, Նեապոլի Սանտա Կատերինա եկեղեցում, մատուցվել է սուրբ պատարագ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Միջոցառմանը ներկա են գտնվել Նեապոլի քաղաքային ոստիկանության տնօրեն Գուիդո Մարինոն, Նեապոլի քաղաքապետարանի պետական միջոցառումների դեպարտամենտների ղեկավար, դոկտոր Ումբերտո Զոցցոլին, Պոմպեյ քաղաքի քաղաքապետարանի պետական միջոցառումների ղեկավար, Ջաննի Ալբանոն եւ այլք:
Պատարագից հետո միջոցառման մասնակիցները շարժվել են դեպի Դեի Մարտիրի հրապարակ, որտեղ ծաղկեպսակներ են դրել զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանի մոտ:



























