Խորտակված հարավկորեական ուղեւորատար «Սեւոլ» նավը հետազոտող ջրասուզակները մահացածների մարմիններով լի նավախցեր են հայտնաբերել:
30 ուղեւորների համար նախատեսված մի նավախցում 48 աղջիկների փրկարարական զգեստավորմամբ անկենդան մարմիններ են հայտնաբերվել: Չի բացառվում, որ հենց զգեստավորման վրա ծախսված ժամանակի պատճառով նրանց չի հաջողվել փրկվել` բոլոր ելքերը ջրի տակ են հայտնվել, նման ենթադրությամբ իր աղբյուներին է վկայակոչել CNN-ը:
Ներկայումս որոնողական խմբի անդամները փորձում են ընդհանուր նավախցերից մեկին հասնել, որտեղ նվազագույնը 50 երեխայի մարմին կարող է լինել:
Ինչպես խմբի հրամանատար Կիմ Ջին Խվոնգն է ասել, խորտակված լաստանավը ծովի հատակին է գտնվում, իսկ նավի ներսում պայմանները շարունակում են բարդ մնալ` վատ տեսանելիությունը եւ բազմաթիվ լողացող առարկաները խանգարում են տեղաշարժին: Ջրասուզակները ստիպված են լաստանավի որոշ տարածքներ մուտք գործելու համար իլյումինատորներ ջարդել, հաղորդում է Ռոսբալտը:
Մինչ այդ «Սեւոլի» խորտակմանը զոհ գնացած ուղեւորների թիվն արդեն 185-ի է հասել: Եվս 117 մարդ անհետ կորած է համարվում:
Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվածների թիվը 11 է կազմում:


























