Չինական իշխանությունները մտադիր են արգելել սննդի մեջ հազվագյուտ կենդանիների կիրառումը, նաեւ դրանց օգտագործումը դեղամիջոցներ պատրաստելիս:
Օրենքը խախտելու համար նախատեսվում է ազատազրկում մինչեւ 10 տարի ժամկետով, հաղորում է «Ռոսբալտը»:
Չինաստանում վերջին շրջանում նորաձեւ է դարձել հազվագյուտ կենդանիների մսի օգտագործումը: Դրանով հիմնականում զբաղվում են հարուտսները, քանի որ դա թանկ «հաճույք» է: Իշխանություններն օրենքի միջոցով մտադիր են վերանայել մարդկանց վերաբերմունք մեռնող կենդանատեսակների նկատմամբ:
Չինաստանում հազվագյուտ կենդանատեսակները 420-ն են, օրինակ՝ պանդաները, հիմալայյան արջերը եւ պանգոլինները:


























