Ապրիլի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ ապրիլի 28-30-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 100 հարց, միջազգային 18 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ ապրիլի 28-30-ի  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ապրիլի 28-ի ԱԺ նիստում: