Խորհրդարանական չորս ուժերը հանրահավաքներ են նախատեսում ողջ Հայաստանով մեկ: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Ազգային Ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ստեփան Մարգարյանը` «քառյակի» («Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») խորհրդարանական հանդիպումից հետո, որին իշխող Հանրապետական կուսակցության անդամների հետ միասին ներկա է գտնվել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մարգարյանի խոսքով, քառյակը դեռ միացյալ դիրքորոշում չի ձեւավորել նոր կառավարության ծրագրի վերաբերյալ, որը մայիսին ներկայացվելու է խորհրդարանում: Քննարկել են համատեղ նախաձեռնությունները, մասնավորապես օրինագծեր, անգամ արտահերթ առաջարկելու հարցով, նաեւ հնարավոր հանրահավաքներ եւ հանդիպումներ փակ դահլիճներում Երեւանում եւ մարզերում: «Այդ հանդիպումների գլխավոր թեման դառնալու են հանրության առաջադրած պահանջները: Մենք փորձելու ենք ձեւակերպել դրանք օրենսդրական նախաձեռնությունների տեսքով»,- նշել է Մարգարյանը: