«Յանդեքս» հոլդինգի գլխամասային ընկերության՝ ADR Yandex N.V.-ի բաժնետոմսերի արժեքը NASDAQ-ում վաճառքները մեկնարկելուց հետո իջել է 11,19% տոկոսով նախորդ օրվա համեմատ: Արժեթղթերը վաճառվում են 23,7 դոլարով:
Այսկերպ, «Յանդեքսի» բաժնետոմսերի արժեքն ընկել է IPO-ի գնից ցած: «Յանդեքսի» IPO-ն մեկնարկել էր 2011թ., արժեթղթերը NASDAQ-ում զետեղվել էին 25 դոլարով:
Արժեթղթերի արժեքի նվազումը տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, թե արեւմտյան երկրներն ազդում են ընկերության գործունեության վրա:



























