Ուկրաինական «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին հղած նամակում կոչ է արել իշխանությանն անհապաղ եւ զանգվածաբար զինել քաղաքացիներին, մասնավորապես կամավոր-հայրենասիրական խմբավորումներում: Միայն Դնեպրոպետրովսկում նման կազմավորումների մեջ ընդգրկվել է 10 հազար մարդ:
«Դատելով Կրեմլի պաշտոնական խոսնակների հայտարարություններից ու վերջնագրերից, տեսնելով ժնեւյան համաձայնգարերի կոպիտ խախտումներն ու հաշվի առնելով մեր սահմաններին պուտինյան բանակի հարվածային խմբավորումների կենտրոնացումը, Ուկրաինա լայնածավալ ներխուժման համար հաշվված օրեր են մնացել: Այդ իրավիճակում ագրեսորին զսպելու միակ հնարավորությունը մնում է զավթիչների դեմ համաժողովրդական պարտիզանական պայքարը»,- ասվում է նամակում:
Յարոշի խոսքով, ներկայումս շատ բան կախված է Տուրչինովից, ում կոչ է արել չմոռանալ ընդդիմության սխալներն ու նոր սխալներ չանել:




























