Պոետ Մարինա Ցվետաեւայի ստորագրությունը, որ նա տվել է Ժամանակավոր կառավարության ղեկավար Ալեքսանդր կերենսկուն, ապրիլի 24-ին Մոսկվայում վաճառվել է 8,25 մլն ռուբլով (մոտ 230 հազար դոլար), դա համաշխարհային ռեկորդ է պոետի ստորագրության համար:
Մարինա Ցվետաեւան Արծաթե դարի ամենախոշոր պոետներից է: 1922թ. արտագաղթել է Ռուսաստանից, ապրել Գերմանիայում, Չեխիայում: Ընդամենը հրապարակվել է նրա բանաստեղծւթյունների 15 հավաքածու, նաեւ պոեմներ, թարգմանություններ եւ արձակ:
Ցվետաեւայի ստորագրությունը դրված է 1922թ. հրատարակված գրքի վրա:
Գնորդը ռուսաստանցի հավաքորդ է եղել:




























