Շվեդիայում հարկադիր վայրէջք է կատարել նորվեգական ինքնաթիռը, երբ ուղեւորներից մեկը սպառնացել է, թե իր մոտ ռումբ կա:
Norwegian Air ընկերության Boeing-737 օդանավը, որում 94 ուղեւոր են եղել, օսլոյից մեկնում էր Կոպենհագեն: Ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին տարհանել են, ոչ ոք չի տուժել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռումբի մասին հայտարարողին ձերբակալել են: Դեպքի վայր սակրավորներ են ժամանել՝ ինքնաթիռը ստուգելու համար:



























