Սլավյանսկի արգելափակումն իրականացվել է հակաահաբեկչական գործողության երկրորդ փուլի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար Ստեպան Պոլտորակը, ով այժմ գտնվում է Դոնեցկի մարզում: Այդ մասին հայտնում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ն:
«Որպեսզի ահաբեկիչներին թույլ չտանք ամրանալ, երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել լիովին արգելափակել Սլավյանսկ քաղաքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով, գվարդիան արգելափակել է նաեւ Սլավյանսկից հյուսիս գտնվող Չերկասսկոե գյուղը:



























