Ռուսաստանը կողջունի Հայաստանի եւ Ղրղըզստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանց անդամակցության հարցը լուծվելու է մոտ ապագայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երիտասարդ դիվանագետների առաջին համաժողովում:

«Մեր գերակայությունը մնում է Անկախ պետությունների համագործակցության տարածքում բոլոր ուղղություններով համագործակցության խորացումը՝ հավասարության, փոխադարձ հարգանքի եւ մեկը մյուսի շահերի հարգման սկզբունքների հիման վրա»,- նշել է Լավրովը:

«Աջակցում ենք Հայաստանի եւ Ղրղըզստանի ձգտմանը՝ այդ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն, որոնք արդեն կոնկրետ տեսք են ստացել: Հայաստանի համար «ճանապարհային քարտեզը» գործնականում պատրաստ է: Կարծում եմ՝ մոտ ապագայում կլուծվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Դրանից հետո ուրախ կլինենք տեսնել նույն գործընթացը Ղրղըզստանի համար»,- ասել է Լավրովը: