Նյու Յորքի կենդանիների պաշտպանության ծառայությունը սկսել է 25 կատուների սպանության հետաքննությունը, որոնց մարմինները գտնվել են պլաստիկե տոպրակներում, որոնց մեջ նաեւ աղբ է լցված եղել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կատուներին հայտնաբերել են Յոնքերս արվարձանում: Որոշ տվյալներով՝ կենդանիներին սատկացրել են գլխին հասցված հարվածներով:

Ներկայումս դեռեւս չի պարզվել՝ կատուները ընտանի են եղել, թե թափառաշրջիկ: