Տիտանիկի ուղեւորուհիներից մեկի նամակը, փորձագետներից գնահատմամբ, ապրիլի 26-ին Մեծ Բրիտանիայում կայանալիք աճուրդին կարող է 150 հազար դոլարով վաճառվել:

Նամակը նավի խորտակվելուց մի քանի ժամ առաջ` Էսթեր Հարթի կողմից է գրվել: Այն ուղեւորուհու Լոնդոնում ապրող մորն է հասցեագրված, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նամակը Էսթերի` Տիտանիկի խորտակմանը զոհ գնացած ամուսնու վերարկուի գրպանից է հայտնաբերվել: Նա վերարկուն կնոջն էր տվել` տաքանալու համար: Կնոջն ու 7-ամյա դստերը հաջողվել է փրկվել աղետից: