Իսպանացի գիտնականները հայտարարել են, որ պատրաստվում են ռադար կիրառել` Մադրիդում գտնվող մենաստաններից մեկի ընդհատակը հետազոտելու համար: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, 16-17դդ հայտնի գրող Միգել դե Սերվանտեսի մասունքներն են թաղված:
Մասնագետները մի քանի ամսվա աշխատանք են նախատեսում` «Դոն Քիշոտի» հեղինակի մասունքները հետազոտելու, արտաշիրմում իրականացնելու եւ նույնականացնելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սերվանտեսը 1616թ. աղքատության մեջ է մահացել, սակայն ներկայումս նրան ժամանակակից վեպի հեղինակ եւ իսպանական գրականության գլխավոր հենասյուներից մեկն են համարում:
Մենաստանի հետազոտությունը ապրիլի 28-ին կմեկնարկի:




























