Ֆիննական Nokia-ն, որը ժամանակին բջջային հեռախոսների արտադրող թիվ մեկ ընկերությունն էր, բջջային հեռախոսների արտադրման իր ենթաբաժինը վերջնականապես վաճառել է ամերիկյան Microsoft-ին:
Գործարքի արժեքը կազմում է 5,4 մլրդ եվրո, փոխանցում է BBC–ի ռուսական ծառայությունը:
Եվրոպական ընկերությունը չկարողացավ դիմակայել շուկայում Apple-ի, Google-ի եւ Samsung-ի սմարթֆոնների էքսպանսիային: Այժմ Nokia-ի հիմնական ուղղվածությունը կլինի հեռահաղորդակցական սարքավորումների արտադրությունը եւ ենթակառույցային նոր տեխնոլոգիաների մշակումը:




























