Բուենա-Պարկ քաղաքում (Քալիֆորնիա նահանգ) տեղի ունեցած վրաերթի արդյունքում մեկ հետիոտն է մահացել, եւս վեցը վնասվածքներ են ստացել, հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Ականատեսների վկայությամբ, վարորդը, դեռեւս չբացահայտ պատճառով, կորցրել է վերահսկողությունը մեքենայի նկատմամբ եւ մեծ արագությամբ մայթեզր մխրճվել, որտեղ մի քանի մարդ է կանգնած եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից երկուսը ծանր վիճակում են, մնացած չորսի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրել են բժիշկները:
Ոստիկանությունը փորձում է միջադեպի պատճառը բացահայտել:




























