«Մեծ յոթնյակի»(G7) երկրների առաջնորդները իրավական եւ գործնական միջոցներ են պատրաստում ՌԴ-ին Ղրիմի միացման կապացությամբ, որոնք կիրագործվեն ոչ միայն տնտեսությն, առեւտրի ու ֆինանսների ոլորտում, ասվում է G7-ի կոմյունիկեում:
«Մենք դարձյալ հայտարարում ենք վճռական քննադատության մասին Ռուսաստանի կողմից անօրինականորեն Ղրիմն ու Սեւաստոպոլ իրենց միացնելու կապակցությամբ, որը մենք չենք ճանաչում: Այժմ մենք նպաստելու ենք այդ անօրինական միացման իրավաբանական ու գործնական հետեւանքների իրագործմանը՝ ներառյալ տնտեսությունն, առեւտուրը եւ ֆինանսները, սակայն չենք սահմանափակվելու(այդքանով)»,- ասվում է G7-ի կոմյունիկեում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հաղորդում էր, որ ԵՄ-ն կարող է արգելել Ղրիմի բանկերում ֆինանսական գործողությունները, ինչպես նաեւ ԵՄ ընկերություններում ներդրումները, որոնք գրանցված են Ղրիմում, ինչպես նաեւ եվրոպական ներդրումները ղրիմյան օբյեկտներ: Եվրամիության երկրների արտգործնախարարները Ղրիմի հետ պաշտոնական եւ տնտեսական հարաբերությունները քննարկվել են ապրիլի 14-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ընթացքում, քանի որ ԵՄ-ն չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:
Նիստի արդյունքների հիման վրա հայտարարվել էր, որ ԵՄ Խորհուրդը «սպասում է Եվրահանձնաժողովի կողմից Ղրիմի միացման իրավաբանական հետեւանքների գնահատականներին եւ Ղրիմում տնտեսական, առեւտրական ու ֆինանսական սահմանափակումների վերաբերյալ համապատասխան առաջարկություններին»:

























